Ես դժվարանում եմ պատմել իմ արտասովոր Նոր տարվա մասին, քանի որ իմ բոլոր Նոր տարիները եղել էին հետաքրքիր և յուրօրինակ: Եղել է այնպես, որ Նոր տարուց մի քանի օր առաջ ես և հայրիկս գնացել էինք Աբու-Դաբի. մենք կարճաթև էինք ման գալիս այնտեղ, իսկ խանութներում և փողոցներում զարդարում էին տոնածառ: Այնտեղ երբեք ձյուն չեն տեսել, քանի որ եղանակը շատ տաք է ամբողջ տարի : Եղել է այնպիսի Նոր տարի, երբ մենք մտել ենք տուն և տեսել ենք Ձմեռ պապիկի ոտքերի հետքերը գորգի վրա: Երկու անգամ եղել է, որ մենք Նոր տարին դիմավորել ենք մեր տանից դուրս՝ ձնառատ Ծաղկաձորում և դեկտեմբերի 31-ի գիշերը մեծ փաթիլներով ձյուն էր եկել: Իսկ հունվարի 1-ին մենք արդեն խաղում էինք ձյան հետ, սահում ձյան վրա և ձնեմարդ պատրաստում: Իսկ թե ինչպես կլինի այս տարի՝ դեռ չգիտեմ:
Комментариев нет:
Отправить комментарий