Երգը լինում է տարբեր ձևերի՝ գեղեցիկ, բուժիչ, տխուր և այլն: Ամեն մի երգ
տարբերվում է մյուսից: Կան երգեր, որոնք ստեղծվել են շատ շուտ և երգեր,
որոնք ստեղծվում են նաև հիմա: Ամեն մարդ երգը կարող է զգալ յուրովի: Ամեն
մի երգ կարող է տալ մի զգացմունք, քանի որ երգերը տարբեր են և գեղեցիկ:
Երգը կարող է հնչել առանց երաժշտության, կարող է նաև կատարվել տարբեր
երաժշտական գործիքներով: Երգը լինում է տարբեր ոճի. ռոք կամ ջազ, ամեն մի
մարդու դուր է գալիս երաժշտական մի ոճ: Կարդալով «Երգի հրապույրը» դուք
կտեսնեք, թե ինչպես տղան իր երգով օգնեց բոլորին: Իսկ կարդալով «Ով է
ապրում », դուք կհասնեք այն հատվածին, որտեղ գրվում է, թե ինչպես մի մարդ
երգելով իր երգը՝ մխիթարեց շատ ու շատ մարդկանց:
Комментариев нет:
Отправить комментарий