Օրենքներ
Իմ կյանքում կան երկու ձևի օրենքներ: Ամեն մի
օրենք ունի իր կարևորությունը: Օրենքներին պետք է հետևել: Գրված օրենքներ:
Գրված օրենքները այն օրենքներն են, որոնք մենք մեր աչքով տեսնում ենք և
կարդում, օրինակ՝ Չծխել , Դուռը կամաց փակել և պետական օրենքները: Չգրված
օրենքներ: Չգրված օրենքները գրված օրենքների «հականիշներն են»: Այդ
օրենքները ամեն մարդու համար կարող են լինել տարբեր: Իմ համար այդ օրենքները նման
են դասացուցակի: Ամեն մարդ գիտի, որ առավոտյան պետք է արթնանա հագնվի, լվացվի և
այլն: Նաև չի կարելի նեղացնել փոքրերին, պետք է զիջել մեծերին և կանանց:
Այդպիսի օրենքներ շատ են բարի մարդկանց մեջ: Իմ կարծիքով չգրված
օրենքները մարդու դաստիարակությունից են կախված: Բարի մարդկանց համար կան
շատ չգրված և օգտակար օրենքներ: Կարելի է ասել, որ չար մարդիկ տարբերվում են բարիներինց
իրենց չգրված օրենքների քանակով: Բայց մարդիկ չեն կարող լինել միայն
բարի կամ միայն չար: Ես մեծանում եմ և ավելի շատ բան եմ սովորում և իմ չգրված
օրենքների քանակը շատանում է: Իմ չգրված օրենքների քանակը անվերջ է:
Комментариев нет:
Отправить комментарий