понедельник, 6 мая 2013 г.


Թարգմանություն

Մի անգամ ես հնարավորություն ունեցա լսելու, թե ինչպես են բողոքում աչքերը:


-Սակայն, -  ասում էր նա, -  ի՜նչ թշվառ եմ ես: Արդեն մի քանի դար է, ինչ իմ կյանքը դարձել է շատ դժվար : Ես միշտ տեսնում էի, որ Արեգակը  պտտվում է  Երկրի շուրջը:  Բայց հանկարծ հայտնվեցին  Կոպերնիկը և Գալելեյը և ապացուցեցին, որ ես սխալվում էի՝ Երկիրն է պտտվում Արեգակի շուրջը: Նայում էի ես ջրի մեջ և տեսնում, որ նա մաքուր է և թափանցիկԲայց հայտնվեց այս հոլանդացի Լևենգուկը, ստեղծեց մանրադիտակը և հայտարարեց, որ մի կաթիլ ջրում ավելի շատ կենդանի էակ կա,  քան գազանանոցում:  Նայում եմ գիշերը երկնքին, այ այնտեղ՝ վերև:  Այն սև է, ինչպիսի  կասկածներ կարող են լինել:  Չէ՞ որ ես ունեմ   հրաշալի տեսողություն: Բայց  ոնց որ ես  սխալվում եմ նաև այս հարցում : Ինձ մոտեցնում են  աստղադիտակին, որն ուղղված էր դեպի երկինք, և հանկարծ ես նկատում եմ, որ այնտեղ կան միլիոնավոր աստղեր:  Այնպես որ հիմա անկասկած ապացուցված է, որ ես ամեն ինչ սխալ եմ տեսնում:  Երևի ավելի լավ է՝ ես անցնեմ թոշակի:

Կեցցե՛ս: Սակայն  ո՞վ է դիտելու մանրադիտակներով և աստղադիտակներով:

Комментариев нет:

Отправить комментарий