Չարենցյան երեկո
Մարտի 13-ին մեծ տոն է հայ ազգի համար ՝Չարենցի ծննդյան օրն
էր, 2013 թ. նա դարձավ 116 տարեկան: Մենք՝ ներկայացնելով <<Մխիթար Սեբաստացի
>>կրթահամալիրը, սկսեցինք շրջել քաղաքով մեկ և արտասանել իր գրած բանաստեղծությունները:
Գնացինք իր արձանի մոտ և այնտեղ բոլորի ուշադրությունը մեզ վրա էր: Եվ այդ ժամանակ
մենք սկսեցինք արտասանել <<Ես իմ անուշ Հայաստանի>>, <<Անքնություն>>,
<<Ինչքան աշխարհը սիրես>>, <<Ինչ որ լավ է>> և այլ ստեղծագործություններ,
մտածում էի՝ հանկարծ չսխալվենք: Հետո գնացինք Երևանի կենտրոն և մեզ պատմեցին մի քանի
արձանների մասին. այնտեղ էր Կոմիտասի արձանը: Անցորդ մարդկանց սկսեցինք բաժանել Չարենցի
բանաստեղծությունները և հարցազրույց էինք վարում նրանց հետ: Այդ ժամանկ ես հուզվում
էի: Նկարվեցինք Առնո Բաբաջանյանի արձանի կողքին, գնացինք կասկադ և այնտեղ բոլորը խոսում
էին Չարենցի մասին և կարծես օդն էլ էր խոսում և արտասանում Չարենց: Ես ինձ զգում էի
Չարենցի մի մասնիկ, քանի որ ոչ բոլորը գիտեյին այդ օրվա մասին, իսկ դա շատ կարևոր է:
Комментариев нет:
Отправить комментарий