Իմ մոլորակը մի աշխարհ է. ով որ ընկնում է իմ մոլորակ, նրան ստուգում են իմ հատուկ սարքերը: Նրանք ստուգում են մարդուն, և եթե նա բարի է, ապա նա կարող է ապրել իմ մոլորակում, իսկ եթե վատն է՝ այդ սարքերը իրենց բարիությամբ կիսվում են նրա հետ: Մի խոսքով՝ իմ մոլորակ ես ընդունում եմ բոլորին: Նաև, բացի դրանից, տեսնելով մոլորակի գեղեցկությունը, բարի մարդկանց, նրանք չեն կարող մնալ այդպիսի չար: Իմ մոլորակում ես
անցկացնում եմ լավ ժամանակ: Իմ մոլորակում միշտ լավ եղանակ է, և ես եմ որոշում ժամանակը:
Այնտեղ միշտ հնչում է լավ երաժշտություն, գրադարանում գրքերն են պատմում մեզ հեքիաթներ,
եթե ինչ- որ մեկը ունենա դժվար աշխատանք, ապա այդ աշխատանքը կկատարվի ինքն իրեն: Բոլորի
երազանքները կատարվում են և բոլորը վայրկյանների ընթացքում կարող են մի տեղից տեղափոխվել
ուրիշ տեղ: Իմ մոլորակում մարդիկ կարող են շփվել կենդանիների հետ, և մարդիկ կարող են թռչել երկրից երկիր առանց ինքնաթիռի և այլ սարքերի: Իսկ ամենակարևորը այն է, եթե իմ մոլորակում մարդիկ ունենան լավ տրամադրություն, ուրախ լինեն և չմտածեն վատի մասին, ապա նրանց հետ միշտ կկատարվեն լավ բաներ:
Комментариев нет:
Отправить комментарий