вторник, 12 февраля 2013 г.




Ամբաժան թութակները մեծ թռչուններ չեն: Նրանց մարմնի երկարությունը 14-17սմ է, թևը 4սմ է, իսկ պոչը՝ 6սմ է: Նրանց գլուխը մեծ է, նրանք լինում են բազմազան գույների՝ հատկապես կանաչ: Կտուցը ամուր է և մի քիչ ծռված է, կարող են շատ լուրջ վնասվածք հասցնել մարդուն: Թութակների մի խմբի մոտ իրենց կտուցը բաց կարմիր է, իսկ մյուսների մոտ դեղին: Ոտքերը, ինչպես նաև պոչը, կարճ են: Նրանք շատ լավ են վազում գետնի վրա և լավ են քայլում ծառերի վրա: Ապրում են Մադագասկարում և Աֆրիկայում: Ասում են, որ մարդիք իրենց անունը դրել են անբաժան,քանի որ որձի մահման դեպքում կմահանա էգը կամ հակառակը, մյուսը տխրությունից նույնպես կմահանա: Բայց այդ կարծիքը սխալ է, եթե մահանա էգը, ուրեմն որձը կգտնի իրեն ուրիշ ընկերուհի, իսկ եթե մահանա որձը, էգը իրեն ուրիշ ընկեր կճարի: Նրանք ապրում են երյամներով: Նրաք գիշերը անցկացնում են ծառերի վրա: Նրանք պայքարում են ծառի վրա տեղի համար: Ածում են 4-ից- 8 ձու, ձվերի վրա նստում է միայն էգը:

Комментариев нет:

Отправить комментарий