Կարելի է ասել, որ այս օրը հաջողվեց, քանի որ ես ոչ միայն իմացա, թե ինչ է կամերային երաժշտությունը, այլ նաև մեզ բախտ վիճակվեց լսել այն: Երևանի պետական կամերային երգչախումբը այսօր համերգ էր տվել մեր կրթահամալիրի Մեդիակենտրոնում:
Մի փոքր տեղեկություն.
կամերային երաժշտությունը այն երաժշտությունն է, որը կատարում է երաժիշտների
խումբ փոքր դահլիճում և նախատեսված է քիչ քանակի ունկնդրողների համար: «Կամերա» իտալերենից թարգմանվում է «սենյակ»: Ձայները հնչյում են հերթականությամբ:
Իսկ հիմա նրանց մասին: Երգիչները (կամերային անսամբլը) ունեին հրաշալի
ձայներ: Նրանք երգեցին Կոմիտասի երգեր, Հոգևոր
խմբերգեր, որոնցից <<Հայր մեր, Ամեն:
Հայր սուրբ>> -ը երգեցինք նաեւ մենք, Աշխարհիկ խմբերգերի <<Ծիրանի ծառ>> եւ <<Խընկի ծառ>>-ը նույնպես մենք ձայնկցեցինք:
Իսկ համերգի վերջում ես կարողացա մոտիկանալ գեղարվեստական ղեկավար և խմբավար`
Հարություն Թոփիկյանին և հարցազրույց վերցնել: Նա ասաց, որ երգչախումբը ստեղծվել է
16 տարի առաջ: Նաև իմացանք, որ անսամբլը
եղել է Արևելքում և Եվրոպայում: Ղեկավարն
ասաց. <<Եթե մարդ ուզում է հասնել իր նպատակին՝ պետք է լավ պարապի և աշխատի>>:
Комментариев нет:
Отправить комментарий