Անցած շաբաթվանից մենք՝ 5-6-րդ դասարանցիներով, սպասում
էինք, որ պետք
է գնանք Տափի կամ
Մարզպետունու ամրոց: Ընկեր Իվետան մի պայման դրեց.
ով կպատասխանի իր հարցերին, նա էլ կմասնակցի արշավին:
Ես փորփրեցի համացանցում և գտա, որ Տափի ամրոցը գտնվում
է Խոսրով գետի աջ
ափին:Այն կառուցվել է
10-րդ դարին: Խոսրովի արգելանոցը
գտնվում է Արարատի
շրջանում, Երևանից հարավ-արևելք,
Գեղամա լեռների ստորոտում` Ազատ
և Վեդի գետերի ակունքների
մոտ: 1958 թ. Խոսրովի անտառը
պաշտոնապես հայտարարվեց արգելանոց:
Այդ ամենը ինձ
շատ հետաքրքրեց: Վերջապես
եկավ այդ օրը, և մենք հասանք արգելանոց:
Ես
շատ եմ սիրում արշավ գնալ: Արշավներին մենք կարողանում ենք տեսնել մեր
աչքերով այն, ինչի մասին կարդացել էինք, կարող ենք շոշափել այդ ամենը և
այդպիսի վայրեր մենք երբեք չենք
մոռանա և չենք շփոթի ուրիշ վայրերի հետ: Բացի դրանից, մեր արշավները միշտ
անցնում են ուրախ, լավ տրամադրությամբ, մենք վազվզում, խաղում և շփվում ենք
իրար հետ:
Комментариев нет:
Отправить комментарий